գիտական խորհրդի կանոնակարգ
Համալսարաքնի գիտական խորհուրդը ռեկտորի նախագահությամբ գործող մարմին է , որը զբաղվում է համալսարանի ուսումնամեթոդական և գիտահետազոտական գործունեության կազմակերպման հիմնահարցերով:
Գիտական խորհրդի լիազորությունների ժամկետը հինգ տարի է:
Գիտական խորհրդի նիստերը գումարվում են կիսամյակը մեկ անգամ:
Համալսարանի խորհրդի կազմի մեջ են մտնում ռեկտորը –նախագահը,պրոռեկտորները ,համալսարանի գիտական քարտուղարը,մասնաճյուղերի տնօրեննեո , րը , ֆակուլտետների դեկանները , գրադարանի տնօրենը , ինչպես նաև , ռեկտորի ընտրությամբ այլ ենթակառույցների ղեկավարներ , առանձին դասախոսներ , գիտաշխատ ողներ,հանրապետության գիտության և կրթության առաջատար մասնագետներ—ընդհանուր թվաքանակի ` մինչև տասնհինգ տոկոսի չափով :
Գիտխորհրդի նիստը իրավազոր է նրա անդամների ձայների պարզ մեծամասնությամբ և կենսագործվում է ռեկտորի հրամանով:
Համալսարանի գիտխորհուրդը
Հաստատում է իր կանոնակարգը
. Մշակում է դիմորդների ընդունելության և շրջանավարտների որակավորման պայմանները
. Ռեկտորի ներկայացմամբ որոշում է սահմանված կարգով ստեղծել , վերակառուցել , լուծարել մասնաճյուղեր կենտրոններ , ֆակուլտետներ , ամբիոններ և այլ ենթակառույցներ:
. Ռեկտորի ներկայացմամբ հաստատում է համալսարանի ենթակառույցների կանոնադրությունները , կանոնակարգերը , ներքին կարգապահական կանոնները , պաշտոնների զբաղեցման կարգը և այլ նորմատիվ ակտեր:
Քննարկում և հաստատում է մասնագիտությունների անվանացանկերը և համապատասխան ուսումնական պլանները:
Քննարկում է համալսարանի գիտական գործունեության գլխավոր և հեռանկարային ուղղությունները , լսում գիտական հաղորդումներ համալսարանում կատարվող կարևորագույն գիտահետազոտական և ուսումնամեթոդական աշխատանքների արդյունքների մասին:
Գաղտնի քվեարկությամբ անցկացնում է համալսաանի ամբիոնի վարիչների, պրոֆեսորների , համալսարանի ամբիոնների պրոֆեսորադասածոսական կազմի մրցույթը:
Որոշում է հաստատել համալսարանի պրոֆեսորի , դոցենտի կոչումներ , պատվավոր կոչումներ , համալսարանի մրցանակներ , պարգևատրումներ:Հանրաապետական և միջազգային պարգևների և կոչումների համար ներկայացնում է թեկնածուներ:
Իրականացնում է համալսարանի ուսումնամեթոդական և գիտահետազոտական գործունեությամբ պայմանավորված և սույն Կանոնադրությունից բխեղ այլ լիազորություններ:
Հաստատում եմ `Համալսարանի ռեկտոր ` Զ. Վ. Սարգսյան
22.08. 2011
Կանոնակարգը
քննարկվել է համալսարանի
Գիտխորհրդում 19.01.2011