Ժամանակակից կյանքի առկա դժվարությունները առաջ են քաշում կրթության նոր ծառայություններ: Մասնագետների ավելի մեծ բանակ է ցանկանում կոշտ ժամանակահատվածում ստանալ նախ և առաջ այլ առանձնահատուկ կրթություն և երկրորդ ունենալ լրացուցիչ գիտելիքների որոշակի քանակ, որոնք ամրացված կլինեն վկայագրերով: Այդպիսի հնարավորություն է ստեղծում հեռավար ուսուցումը: Հաշվի առնելով ամռան ընդունելության քննությունների ժամանակ դիմորդների մեծ հոսքը հանրապետության շրջաններից, արդիական է և ժամանակին Հայաստանի ինտեգրումը համաշխարհային կրթության նոր ոլորտին: Որպես հիմք ընդունելով վերը նշված էլեկտրոնային տեխնոլոգիաների հնարավորությունը, անհրաժեշտ է ունենալ հետագայում դպրոցների էլեկտրոնային հասցեները: Վերջիններիս միջոցով կարող ենք տեղեկատվություն հաղորդել այդ դպրոցներում ուսուցանող աշակերտներին, որոնք կցանկանան իրենց հայրենի բնակավայրում ստանալ որակյալ կրթություն և այն ծնողներին, տեղում բարձրացնելու իրենց մասնագիտական ունակությունները կամ ստանալ նոր լրացուցիչ որակավորում: Հայաստանում գործող բուհերի համար հեռավար ուսուցման կազմակերպումը կապված է մի շարք դժվարությունների հետ: Նախ և առաջ կրթության նախարարության կողմից այդ տիպի ուսուցման թույլտվություն ստանալը դեռևս դյուրին չէ, չնայած, որ առկա է ՀՀ Կառավարության և 2010թ. փետրվարի 11-ի № 124 որոշումը (կետ 3), կրթության և գիտության նախարարության 27.08.2010թ. №1348-Ա/Ք հրամանով հաստատված մեթոդական ուղեցույցը ժամանակակից նորագույն հեռահաղորդակցական միջոցների օգնությամբ կազմակերպելու ուսուցումը և այլն: Մեսրոպ Մաշտոցի անվան համալսարանը ունի այն բոլոր հնարավորությունները, որոնք անհրաժեշտ են իրականացնելու հեռավար ուսուցումը: Դրանք են` Կրթական ծրագրի ուսումնամեթոդական համալիրները, որոնք իրենց մեջ ներառում են` ա) ուսումնական դասընթացի ծրագիրը բ) առարկայի էլեկտրոնային դասագիրքը գ) գործնական ձեռնարկը դ) թեստային նյութերը` նախատեսված նյութի որակի ստուգման ե) ուսումնական դասընթացի ուսումնասիրման մեթոդական հանձնարարությունները զ) ինքնաստուգման և ընթացիք ստուգման կազմակերպելու թեստեր, թրեյնինգային ուսումնական ձեռնարկներ է) ուսումնական (ուսուցողական, դիդակտիկ) ձեռնարկներ և խնդրագրքեր ը) կուրսային, ստուգողական մոտավոր թեմաների և դիպլոմային թեմաների առկայություն (ուսոմնական պլաններին համապատասխան) թ) մատենագիտական ցուցանակը ժ) միջանկյալ ստուգման հարցերը Ի) դասընթացի ուսումնաթեմատիկ պլանը (աղյուսակ, որը իր մեջ է ներառում առարկայի ուսումնասիրման թեմաները, հանձնարարությունները և ստուգման թեսթերը, ժամանակացույցը և կատարման հաջորդականությունը): Ուսումնամեթոդական համալիրները տեղադրվում են հեռավար ուսուցման կայքում: Վերջինիս մեջ տեղադրվում են նաև ուսանողների անձնական ուսումնական պլանները (ուսումնաթեմատիկ պլան):
Այժմ առկա չեն հետևյալ հեռավար ուսուցման համար անհրաժեշտ միջոցները `
2. Յուրաքանչյուր ուսումնական առարկայի էլեկտրոնային մուլտիմեդիական փաթեթներ(որոնք մասնակիորեն ներառում են `աուդիոկասետներ , որոնց մեջ զետեղված են ուսումնասիրվող առարկայի համար կարդացված լավագույն լեկցիաները,մասնագետների ելույթները և զեկուցումները , աուդիօկասետներ գործնական դրվագներով` ապագա պպոֆեսիոնալ գործունեության համար և այլն ) :
3 .Կրթական գօրծընթացի վարչարարության ամբողջությունը ապահովող փաստաթղթաշրջանառություն(այդ թվում`էլեկտրոնային հատուկ կորպորատիվ տեղեկատվական) համակարգը , որը իր մեջ ներառում է`
Ա . Դասախոսների ենթահամակարգը
Բ. ՈՒսանողների ենթահամակարգը
Գ. ՈՒսումնական պլանները
4. նոր կրթական-տեղատվական միջավայրում աշխատելու համար վերապատրաստված դասավանդողներ:Վերապատրաստումը իր մեջ ներառում է
Ա . ՈՒնենալ մասնագետ մեթոդիստներ ,որոնք պետք է ուսուցման տեխնիկական միջոցների օգնությամբ ուղեկցեն ուսումնական պրոցեսը
Բ. Շահագործման մասնագետներ`ապահովելու համար տեխնիկական միջոցների աշխատունակությունը(անհատական , խմբակային , ցանցային)
Գ. Մասնագետ կատարողներ` զբաղված էլեկտրոնային ուսումնաքկան կոնտենտի պատրաստումով
5. ՈՒսանողների գիտելիքների ստուգման հատուկ ձևեր , այդ թվում էլեկտրոնային , որոնք իրենց մեջ ներառում են ծրագրեր ավտոմատ կերպով տալու թեսթավորման արդյունքները:
6. Առկա չեն հեռահաղորդակցության հատուկ սարքավորումներով կահավորված տարածքներ , որոնք իրենց մեջ ներառում են `
Ա. Հիմնական համակարգիչը(server) տեղադրված իր մեջ ինֆորմացիոն տվյալների բազան`ներառելով տարբեր կրիչների վրա հրատարակված հիմնական ուսումնական և ուսումնա-մեթոդական գրականության ֆոնդը , պարբերական հրատարակչությունների ֆոնդը , գիտական գրականության ֆոնդը և այլն: Համապատասխան նյութի որոնումը կատարվում է տվյալ բազայի ղեկավարման համակարգով:
Բ . Համակարգչային ցանցը
Գ. Պրոեկտորը
Չնայած ,որ Մեսրոպ Մաշտոցի անվան համալսարանը բավականաչափ զինված է հեռավար ուսուցում կազմակերպելու իմաստով , դա դեռևս բավարար չէ իրականացնել ՀՀ-ի պայմաններում , քանի որ բավարար քանակությամբ և որակով առկա չեն վերը նշված 2 ,3 , 4 , 5 և 6 կետերով պայմանավորված միջոցները , Հանրապետությունում գոյուցուն ունեցող համեմատաբար ոչ որակյալ ինտերնետ կապը , Համահայկական ցանցի բացակայությունը և դեռևս վերապատրաստման կարիք ունեցող համալսարանի անջնակազմը և ալն:
Հաշվի առնելով վերը նշված դժվարությունները , ինչպես նաև հեռավար ուսուցման տեխնոլոգիան ուսումնասիրելու և բավարար փորձ ձեռք բերելու համար Համալսարանը պատրաստվում է համագործակցել Ռուսական պետական հումանիտար համալսարանի հետ:Դա հնարավորություն կտա , բացի տեղական դիմորդներից հեռավար ուսանել այլ ազգի երիտասարդների: