. Ընդհանուր դրույթներ
1.1. Սույն կարգը (այսուհետ` կարգ) սահմանում է Երևանի պետական հա-
մալսարանում բակալավրի և մագիստրոսի պատրաստման կրթական
ծրագրերի կրեդիտային հենքով ուսումնական գործընթացի կազմա-
կերպման միասնական կանոնները։
1.2. Կարգը ներառում է ուսումնական գործընթացի կազմակերպման ըն-
թացակարգերը, գիտելիքների ստուգման և գնահատման համակարգը,
ակադեմիական առաջադիմության չափանիշները, ինչպես նաև եզրա-
փակիչ ատեստավորման կազմակերպման ընթացակարգը։
1.3. Կարգում տրված են նաև կրեդիտային համակարգում գործածվող
առանձին տերմիններ, նկարագրված են համակարգի բնութագրիչները,
բնորոշ գործառույթները և ընթացակարգերը։
2. Կրեդիտային համակարգի ընդհանուր նկարագիրը
2.1. Կրեդիտային համակարգի հիմնադրույթները
Համաեվրոպական ECTS1 կրեդիտային համակարգի հետևյալ սահմա-
նումները և դրույթները ընդունված են Հայաստանի բարձրագույն կրթու-
թյան համակարգում և գործում են ԵՊՀ բակալավրի և մագիստրոսի կրթա-
կան ծրագրերում։
1. Կարողությունը գիտելիքի, իմացության և ունակությունների դինամիկ
համակցություն է, որի ձևավորումը կրթական ծրագրի հիմնական
նպատակն է։ Այն կարող է լինել մասնագիտական (առանձնահատուկ
ուսման տվյալ բնագավառի համար) և ընդհանուր։
2. Կրթական արդյունքն այն է, ինչ պետք է գիտենա, հասկանա և (կամ)
կարողանա անել ուսանողն ուսումնառության ավարտին։ Կրթական
արդյունքը զուգակցվում է համապատասխան գնահատման չափանի-
շով, որը հնարավորություն է տալիս դատելու դասընթացով սահման-
ված կրթական արդյունքի ձեռքբերման վերաբերյալ։ Կրթական ար-
դյունքը և գնահատման չափանիշը միասին սահմանում են կրեդիտի
շնորհման պահանջները։
3. Կրթական (ուսումնական) մոդուլը ուսումնական ծրագրի ամենա-
փոքր, համեմատաբար ինքնուրույն միավորն է, որի համար կրեդիտ է
տրվում։ Կրթական մոդուլի ուսուցման տևողությունը 1 կիսամյակ է`
դրանով սահմանված կրթական արդյունքների պարտադիր գնահատ-
մամբ։ Կրթական մոդուլին հատկացված կրեդիտները ուսանողին
շնորհվում են ամբողջությամբ, այլ ոչ թե առանձին մասերով։
1
Կրեդիտների փոխանցման և կուտակման եվրոպական համակարգ:
– 4 –
4. ECTS կրեդիտը դասընթացը (կրթական մոդուլը) ավարտելու և դրա ել-
քային կրթական արդյունքները ձեռք բերելու համար ուսանողից պա-
հանջվող ուսումնառության ժամաքանակով արտահայտված բեռնված-
քի չափման համընդունելի միավոր է, որը տրվում է ուսանողին դաս-
ընթացով նախանշված կրթական արդյունքների դրական գնահատու-
մից հետո։
5. ECTS կրեդիտի կարևորագույն հատկանիշներն են.
− ECTS կրեդիտով սահմանվող ուսումնական բեռնվածքը ներառում է
ուսանողի լսարանային, արտալսարանային և ինքնուրույն իրակա-
նացվող բոլոր տեսակի ուսումնական աշխատանքները, այդ թվում`
մասնակցությունը դասախոսություններին, սեմինար և գործնական
պարապմունքներին, լաբորատոր աշխատանքներին և պրակտի-
կաներին, կուրսային և ավարտական աշխատանքների կատարու-
մը, քննություններին նախապատրաստվելը և դրանք հանձնելը,
անհատական հետազոտությունը և այլն,
− կրեդիտը չափում է ուսանողի միայն ուսումնական բեռնվածքը և չի
գնահատում դասընթացի կամ կրթական մոդուլի բարդության աս-
տիճանը, կարևորությունը և մակարդակը կրթական ծրագրում կամ
ուսանողի կողմից դրա յուրացման որակը (գնահատականը),
− կրեդիտը ուսանողին տրվում է միայն կրթական մոդուլով նախա-
նշված ելքային կրթական արդյունքի գնահատման շեմային չափա-
նիշները բավարարելուց հետո։ Ուսանողը վաստակում է կրթական
մոդուլին հատկացված կրեդիտների լրիվ քանակը` քննական ար-
դյունքների (գնահատականների կամ գնահատման միավորների)
հետ միասին,
− ECTS կրեդիտը չի չափում դասախոսի ուսումնական գործունեու-
թյան (դասավանդման) աշխատածավալը։ Այն չափում է ուսանողի
ուսումնական աշխատանքի (ուսումնառության) ծավալը,
− կրեդիտը չի փոխարինում ուսանողի՝ թվանշաններով գնահատմա-
նը, իսկ ուսանողի վաստակած կրեդիտների քանակը չի որոշվում
նրա ստացած թվանշաններով (գնահատման միավորներով),
− կրեդիտը չի արտահայտում ուսանողի ստացած գիտելիքի որակը,
այն չափվում է գնահատականներով։
6. Կրեդիտային համակարգը ուսումնական գործընթացի կազմակերպ-
ման, ակադեմիական կրեդիտների միջոցով ուսումնառության ար-
դյունքների հաշվառման (արժևորման), կուտակման և փոխանցման
համակարգ է, որտեղ համապատասխան որակավորումը շնորհվում է
կրթական ծրագրով սահմանված կրեդիտների անհրաժեշտ բովանդա-
կության և քանակի ձեռքբերումից հետո։
– 5 –
7. Կրեդիտների փոխանցման և կուտակման ECTS համակարգը միասնա-
կան համաեվրոպական կրեդիտային համակարգ է, որտեղ ուսանողի լրիվ
ուսումնական բեռնվածքը 1 ուստարում գնահատվում է 60 ECTS կրեդիտ։
Այն նախատեսված է Եվրոպական բարձրագույն կրթության տարածքում
ուսանողների ձեռք բերած կրթական արդյունքների չափման, պաշտոնա-
կան ճանաչման և բուհից բուհ փոխանցումը դյուրացնելու համար։
8. ECTS համակարգի կարևորագույն հատկանիշներն են.
− կիսամյակը, ուսումնական տարին կամ ուսումնառության լրիվ ծրա-
գիրը հաջողությամբ ավարտելու համար ուսանողը պետք է վաստակի
կրթական ծրագրով սահմանված կրեդիտների անհրաժեշտ քանակը,
− կրեդիտներ հատկացվում են կրթական ծրագրի` գնահատման են-
թակա բոլոր բաղկացուցիչներին` դասընթացներին, կրթական մո-
դուլներին, պրակտիկաներին, կուրսային և ավարտական աշխա-
տանքներին և այլն,
− կրթական ծրագիրը և դրա առանձին բաղկացուցիչները բնութագրող
բոլոր պայմանները` ծրագրի նպատակը և ավարտական պահանջնե-
րը, դասընթացների ելքային կրթական արդյունքները և հատկացված
կրեդիտները, ուսումնառության, դասավանդման և գնահատման մե-
թոդները և այլն, հրապարակվում են նախապես և հասանելի են
դրանցից օգտվողներին (ուսանողներին և դասախոսներին)։
2.2. Կրեդիտային համակարգի հիմնական գործառույթները
2.2.1. Կրեդիտային համակարգի հիմնական գործառույթները եր-
կուսն են`
ա) կրեդիտների փոխանցում.
այս գործառույթը ենթադրում է ուսումնական ծրագրի (պլանի)
բոլոր դասընթացների և կրթական մոդուլների աշխատածա-
վալների արտահայտում կրեդիտների օգնությամբ, ինչը հնա-
րավոր է դարձնում կրեդիտներով չափված կրթական ար-
դյունքի փոխանցումը ծրագրերի և բուհերի միջև,
բ) կրեդիտների կուտակում.
այս գործառույթի իրականացումը ենթադրում է կրթական
կրեդիտների աստիճանական կուտակման գործընթացի առ-
կայություն, ինչն իրականացվում է ուսանողի անհատական
ուսումնական ծրագրի օգնությամբ։
Նշված գործառույթները բնութագրվում են մի շարք հատկանիշներով և
ուղեկցվում համապատասխան ընթացակարգերով։
– 6 –
2.2.2. Կրեդիտների փոխանցման գործառույթի հիմնական հատկա-
նիշներն են.
− գործում են մոդուլացված ուսումնական ծրագրեր, որոնց բոլոր
բաղադրամասերի (դասընթացներ, կրթական մոդուլներ, կուր-
սային և ավարտական աշխատանքներ, պրակտիկաներ և
այլն) աշխատածավալները տրված են ուսանողի լրիվ ուսում-
նական բեռնվածությունը (լսարանային, արտալսարանային և
ինքնուրույն աշխատանք) արտահայտող ECTS կրեդիտներով,
− կրեդիտներով արտահայտված կրթական արդյունքների փո-
խադարձ ճանաչման և որոշակի թվով կրեդիտների` ծրագրից
ծրագիր փոխանցման (տեղափոխման) հնարավորություն
նույն բուհի ներսում կամ բուհերի միջև` ընդունող ծրագրի
պահանջներին համապատասխան։
2.2.3. Կրեդիտների կուտակման գործառույթի հիմնական հատկա-
նիշներն են.
− պարտադիր և ընտրովի դասընթացներից բաղկացած ուսում-
նական ծրագրեր, որոնցից յուրաքանչյուրի յուրացման հաջոր-
դականությունը սահմանվում է դասընթացների նախապայ-
մաններով,
− ուսանողի կողմից դասընթացների ընտրության և դրանցում
ընդգրկվելու համար գրանցման ընթացակարգերի առկայու-
թյուն,
− ուսանողների ուսումնառության անհատական ծրագրերի առ-
կայություն,
− դասընթացի համար մեկից ավելի ուսումնական հոսքերի առ-
կայության դեպքում ուսանողի կողմից դրանց ընտրության
հնարավորություն` ելնելով դասընթացի կայացման ժամա-
նակացույցից և (կամ) դասախոսի նախապատվությունից,
− ուսանողի կողմից ուսումնառության ինտենսիվության, հե-
տևաբար նաև ուսումնառության ծրագրի տևողության կարգա-
վորման հնարավորություն։
2.3. Ուսանողի ուսումնական բեռնվածությունը և կրթական
ծրագրերի աշխատածավալը
1. ԵՊՀ-ում բակալավրի և մագիստրոսի կրթական աստիճաններում
ուսանողի տարեկան ուսումնական բեռնվածությունը սահմանվում է
1800 ժամ, որը համարժեք է 60 ECTS կրեդիտի։
– 7 –
2. 1 ECTS կրեդիտը համարժեք է ուսանողի 30 ժամ լրիվ (լսարանային,
արտալսարանային և ինքնուրույն) ուսումնական բեռնվածությանը։
3. Ուսումնական տարվա տևողությունը 40 շաբաթ է, որից 32-ը տրամա-
դրվում է ուսումնական պարապմունքներին։ Ուսումնական գործըն-
թացը կազմակերպվում է 2 կիսամյակով` աշնանային և գարնանային։
Ըստ այդմ, կիսամյակի ուսումնական պարապմունքների տևողությու-
նը սահմանվում է 16 շաբաթ, բացառությամբ բակալավրի կրթական
ծրագրի 8-րդ կիսամյակի, որի տևողությունը 8 շաբաթ է:
4. Ուսանողի շաբաթական ուսումնական լրիվ բեռնվածության առավե-
լագույն չափը 45 ժամ է, որը համարժեք է 1,5 ակադեմիական կրեդիտի։
5. Բակալավրի կրթական ծրագրում ուսանողի շաբաթական լսարանա-
յին բեռնվածությունը կազմում է 24-30 ժամ2, իսկ մագիստրոսի կրթա-
կան ծրագրում` 14-18 ժամ3:
6. Առկա ուսուցման համակարգում ընդգրկված ուսանողը կիսամյակում
պետք է ունենա 30 կրեդիտ ուսումնական բեռնվածություն (10% թույ-
լատրելի շեղումով), իսկ մեկ ուսումնական տարում` 60 կրեդիտ։
7. Որոշ դեպքերում, ուսման բարձր առաջադիմություն ցուցաբերած
ուսանողը սահմանված կարգով կարող է ստանձնել լրացուցիչ ուսում-
նական բեռնվածություն։
8. Բակալավրի կրթական ծրագրի ուսումնական լրիվ աշխատածավալը
240 կրեդիտ է, իսկ մագիստրոսի ծրագրինը` 120 կրեդիտ։
3. Դասընթացները և կրթական մոդուլները
1. Ուսումնական ծրագրում (պլանում) ներառված դասընթացները կամ
կրթական մոդուլները ներկայացվում են հատկացված կրեդիտների
հետ միասին։
2. Մեծածավալ դասընթացներն անհրաժեշտության դեպքում բաժանվում
են 1 կիսամյակ տևողությամբ առանձին կրթական մոդուլների։
3. Դասընթացները (կրթական մոդուլները) ըստ յուրացման բնույթի բա-
ժանվում են 2 հիմնական խմբի`
ա) պարտադիր դասընթացներ, որոնց յուրացումն ամրագրված է
որոշակի կիսամյակներում,
բ) կամընտրական դասընթացներ, որոնք առաջարկվող ցանկից ըն-
տրում է ուսանողը, իսկ դրանց յուրացման կիսամյակը կարող է
լինել ինչպես ամրագրված, այնպես էլ ազատ։
2
Առանց ֆիզդաստիարակության պարապմունքների: 3
Առանց լրացական դասընթացների:
– 8 –
4. Կրեդիտների հատկացումը
1. Կրթական ծրագրի առանձին մոդուլներին կրեդիտների հատկացումը ել-
նում է մոդուլով սահմանված կրթական արդյունքին հասնելու համար
ուսանողից պահանջվող միջին աշխատաժամանակի (լրիվ ուսումնա-
կան բեռնվածության) իրատեսական կանխատեսումից։
2. Հատկացվող կրեդիտների թվի և լսարանային (կոնտակտային) ժամերի
միջև միարժեք կապ չկա։ Կրեդիտների թիվը, ինչպես արդեն նշվել է4,
կախված է նաև պարապմունքի ձևից (դասախոսություն, սեմինար,
գործնական կամ լաբորատոր պարապմունք և այլն), ուսումնառու-
թյան, դասավանդման և գնահատման մեթոդներից և այլն։
3. Դասընթացի ծրագիրը մշակող ուսումնական կառույցը (ամբիոնը) այն-
պես է պլանավորում ուսանողի ուսումնական աշխատանքը, որպեսզի
դրա կատարման համար պահանջվող ժամաքանակը համապատաս-
խանի դասընթացին հատկացված կրեդիտների ժամային համարժեքին։
4. Կրթական մոդուլին հատկացված կրեդիտները պետք է ներկայացվեն
ամբողջական թվերով։
5. Կրթական ծրագրերի ավարտական պահանջները
5.1. Բակալավրի ծրագիր
1. Բակալավրի որակավորման աստիճան ստանալու համար ԵՊՀ ուսա-
նողը պետք է ծրագրի կատարման արդյունքում հաջողությամբ լրացնի
240 կրեդիտ ուսումնական բեռնվածություն, որի համար հաշվարկված
հանրագումարային միջին որակական գնահատականը (ՄՈԳ)
5 պետք
է կազմի առնվազն 9,00։
2. Մինչև ծրագրի ամփոփիչ ատեստավորումն (ամփոփիչ քննություն,
ավարտական աշխատանքի պաշտպանություն) ընկած ժամանակա-
հատվածը ուսանողի ՄՈԳ-ը պետք է կազմի առնվազն 9,00: Հակառակ
պարագայում, որակավորում ստանալու համար ուսանողը պետք է
բարձրացնի իր առաջադիմության ցուցանիշը մինչև սահմանված նվա-
զագույն արժեքը` կրկնելով անհրաժեշտ քանակությամբ դասընթացներ:
3. Բոլոր ուսանողները, մասնագիտությունից անկախ, պետք է կուտակեն
մինչև 36 կրեդիտ հումանիտար և սոցիալ-տնտեսագիտական դասըն-
թացների կրթամասից (այդ թվում` 4 կրեդիտ` կամընտրական դասըն-
4
Տե՛ս, մասնավորապես, դասընթացների կրեդիտատարության հաշվարկի սխեմաները 2007 թ.
ԵՊՀ §Կրեդիտային համակարգով բակալավրի կրթական ծրագրի կառուցվածքը և բովանդակու-
թյունը¦ փաստաթղթում: 5
ՄՈԳ-ի վերաբերյալ տե՛ս սույն կարգի 6.5. կետը։
– 9 –
թացների առաջարկվող ցանկից), 10 կրեդիտ` մաթեմատիկական և
բնագիտական դասընթացների կրթամասից (ներառյալ 2 կրեդիտ`
կամընտրական դասընթացների ցանկից) և առնվազն 20 կրեդիտ`
պրակտիկայից և եզրափակիչ ատեստավորման ձևերից։
4. Մնացած առնվազն 174 կրեդիտների բովանդակային կազմը սահման-
վում է՝ ելնելով տվյալ մասնագիտությամբ բակալավրի պատրաստման
ծրագրի ելքային կրթական արդյունքներով սահմանված մասնագիտա-
կան կարողությունների և հմտությունների ձեռքբերման պայմանից, և
յուրաքանչյուր մասնագիտության համար տրվում է առանձին (ընդ
որում, մինչև 24 կրեդիտ կարող է հատկացվել տվյալ մասնագիտու-
թյան շրջանակներում որոշակի ուղղություններով մասնագիտացում
իրականացնելու համար)։