Ռեկտոր` +374-10-553543
Պրոռեկտոր` +374-10-575012
Ընդունարան` +374-10-575099

Ոսանողական խորհուրդ

 

 


Մ.Մաշտոցի անվան համալսարանի ուսանողական խորհուրդը (այնուհետև խորհուրդ) ինքնակառավարման, ուսանողներին միավորող, նրանց շահերը պաշտպանող ընտրովի մարմին է: Խորհրդի լիազորություններն ու գործունեությունը, ՀՀ օրենսդրությունը` կանոնադրական ակտերին համապատասխան սահմանվել է համալսարանի կանոնադրությամբ, համալսարանի ղեկավար մարմինների որոշումով, ինչպես նաև խորհրդի կանոնակարգով: Խորհուրդը ապահովում է համալսարանի ուսանողական ինքնակառավարման գործընթացները համալսարանի ուսանողների շրջանում` պաշտպանում է վերջիններիս շահերը: Մ. Մաշտոցի անվան համալսարանի ուսանողական խորհրդի հիմնական խնդիրներից են մասնակցել ուսումնական գործընթացի կատարելագործմանը մասնավորապես 2013թ. Գիտական խորհրդի նիստերում արծարծվեց համալսարանի մուտքը նոր մարտահրավերներ, որոնցից կարևորը Բոլոնիայի պրոցեսի խնդիրներն են, որակի ապահովման և ուսանողների շարժունակությունը ակտիվացնելու պայմաններն էին: Տարածել տեղեկատվություն ուսանողների շրջանում` նույնպես խորհրդի խնդիրներից է: Սրան նպաստեցին մի շարք առաջատար դասախոսների զեկույցները համալսարանի ուսանողների շրջաններում: Կարևոր խնդիրներից է նաև աջակցումը համալսարանում մարմնակրթության` սպորտի զարգացմանը: Ուսանողների մեծ մասը հաճույքով այցելում են Երևանում գտնվող Հրազդանի գեղատեսիլ ձորում կառուցված սպորտային համալիրը, որտեղ հնարավորություն ունի ուսանողը հատուկ կահավորված տրինաժորներով մարզվելու, թենիս մեծ գնդակով խաղալու. մարզիչների միջոցով սովորելու լողի տարբեր ձևեր: Ուսանողական երիտասարդական տոները համալսարանի ուսանողությունը անց է կացնում Ծաղկաձորի միջակայքում համալսարանի կողմից կառուցված և վերջին խոսքով կահավորված հանգստյան տներում: Խորհուրդը իր միջոցառումները իրականացնում է հիմնականում համալսարանի տնօրինության կողմից ստացվող դրամաշնորհներից: Խորհրդի ձեռնարկած միջոցառումների շնորհիվ կազմակերպել են ուսանողական օլիմպիադաներ, գիտաժողովներ, փառատոններ, համերգներ և ուսանողական առօրյան հագեցած դարձնող այլ միջոցառումներ: 2013թ. համալսարանի լավագույն ուսանողները մասնակցել են և գրավել առաջատար դիրքեր երեք ուսանողական օլիմպիադաների, որոնցից նշանակալիցը պարսկերենի ուսումնասիրելու վերաբերյալ անցկացրած միջոցառումներն են: Համալսարանի կանոնադրության համաձայն ուսանողները համալսարանի կառավարման մարմիններն ունեն իրենց ներկայացուցչությունը, որով նրանք ապահովում են ուսանողների մասնակցությունը համալսարանի գործունեությանը վերաբերվող կարևորագույն լուծմանը: