Ռեկտոր` +374-10-553543
Պրոռեկտոր` +374-10-575012
Ընդունարան` +374-10-575099


Որակի ապահովում


Որակի ապահովման ազգային համակարգի ստեղծման ուղղությամբ իրականացվող աշխատանքների հիմնական փուլի սկիզբ կարելի է համարել 2005թ. մայիսի 19-ը, երբ ՀՀ կրթության և գիտության նախարարը ստորագրեց Բոլոնիայի անդամ երկրների կրթության նախարարների Բերգենի Կոմյունիկեն, և այսպիսով Հայաստանը պաշտոնապես միացավ Բոլոնիայի գորընթացին` ստանձնելով պատասխանատվություն մինչև 2010թ. ավարտել Բոլոնիայի գործընթացի հիմնական սկզբունքների իրականացումն ըստ գործողությունների առանձին ուղղությունների, և դառնալ կազմավորվող Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի (ԵԲԿՏ) մասը:

2007թվականի մշակվեց §Բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսման գործընթացի կրեդիտային համակարգով կազմակերպման օրինակելի կարգը¦, որը քննարկվեց ՀՀ բուհերում և հաստատվեց որպես օրինակելի կարգ: 2008թվականի սեպտեմբերից ՀՀ բոլոր բուհերում սկսվել է կրեդիտային համակարգի ներդրման միասնական գործընթացը: Դրանից ետ չի մնում նաև Մ.Մաշտոցի անվան համալսարանը: Ավելին, միջոցներ են ձեռնարկվում շահառուների միջև (ԿԳՆ,ՊԱԱԿ, բուհեր, գործատուներ) որակի ապահովման հիմնական սկզբունքների վերաբերյալ փոխհամաձայնության ձեռք բերման համար:

Չնայած բացակայում է որակի ապահովման բնագավառի մասնագետներ (էքսպերտներ), բայց փորձ է արվում համալսարանում ստեղծել որակի ապահովման ներքին համակարգ, որը ավելի արագ և շահագրգիռ ձևով կբարձրացնի ուսման որակը քան արտաքին համակարգը, որը նախատեսվում է ԿԳՆ-ի կողմից ներառելով միջազգային փորձագետներին:

Անմիջապես կապեր է հաստատել համալսարանը որակի ապահովման Ազգային կենտրոնի հետ, որտեղ պարբերաբար լույս են ընծայվում հոդվածներ, զեկուցումներ որակի բարձրացման ուղղությամբ: Այդ միջոցառումներից կարել է նշել վերջերս ՌԱԱԿ-ի Ռուսաստանի Դաշնության Հանրային հավատագրման ազգային կենտրոնի փոխըմբռնման հուշագիրը: Վերջինս ստորագրվեց Հայաստանում: Կողմերը որոշեցին համատեղ կազմակերպել կրթության որակի բարելավմանն ուղղված ուսուցողական դասընթացներ նպաստել աշխատակիցների և փորձագետների փորձի փոխանակման գործընթացին:

Համալսարանում իրականացվում է ՀՀ կառավարության որոշման (332, 31,03,2011թ.) դրույթները: Ուսման ընթացքում բակալավրի որակավորում ստացող ուսանողը ձեռք է բերում վարպետության և նորարության մասին վկայող առաջանցիկ հմտություններ, որոնք անհրաժեշտ են աշխատանքի կամ մասնագիտական ուսման որևէ բնագավառում բարդ և անխանխատեսելի խնդիրներ լուծելու, բարդ ու համալիր տեղեկատվությունը քննադատաբար վերլուծելու և գնահատելու: Համակարգչային և տեղեկատվական տեխնիկայից ազատորեն օգտվելու գործնական հմտություններ, հայտնի ծրագրային փաթեթների գործնական տիրապետում:

Համալսարանում ուսուցանող մագիստրոսը երկու տարվա ընթացքում տիրապետում է մասնագիտացված հմտություններին, որոնք անհրաժեշտ են քննադատական վերլուծությունների, բարդ և համալիր տեղեկատվության գնահատման և մեկնաբանման, մասնագիտացման ոլորտի մյուս ճյուղերից վերցված գիտելիքների ինտեգրման հետագա հետազոտման աշխատանքների կատարման և այդ գործընթացի ժամանակ բարդ խնդիրների լուծման, տվյալ ոլորտում նորարարության, նոր մոտեցումների ընտրության համար: